ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան դեպքի առթիվ։
Մարտական դիրքում զինծառայող է մահացել. Հրազենային վնասվածքը եղել է ծնոտի շրջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 25-ին, առավոտյան ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: