Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի հունվարի 25-ի լիագումար նիստի աշխատանքները վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
ԵԽԽՎ լիագումար նիստը վարել է Հերմինե Նաղդալյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:
Սա արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ Վեհաժողովի աշխատանքները նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագումար նիստի օրակարգում համատեղ բանավեճի ձևաչափում քննարկվել է 2 զեկույց ՝ իտալացի պատվիրակ, ԱԼԴԵ խմբի ներկայացուցիչ Ադել Գամբարոյի հեղինակած՝ «Առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության» թեմայով, ինչպես նաև՝ կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության մասին հոլանդացի պատվիրակ Մարիտ Մայիջի ներկայացրած զեկույցը: