ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել։
Թրամփը հաստատել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մտադրությունը. ABC
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
«Ես միանշանակ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,-ասել է նա։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրոպան վիթխարի սխալ է թույլ տվել՝ թողնելով միլիոնավոր փախստականների հայտնվել Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում։ «Այնտեղ (Եվրոպայում) տեղի ունեցողն աղետ է, և ես չեմ ցանկանում, որպեսզի դա տեղի ունենա նաև ԱՄՆ-ում»,-ասել է նախագահը։