Չիլիի կենտրոնում և հարավում անտառային հրդեհների դեմ պայքարի ժամանակ չորեքշաբթի զոհվել է մեկ հրշեջ և երկու կարաբիներ։
Չիլիում սոսկալի անտառային հրդեհները 6 մարդու կյանք են խլել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 6-ի՝ հայտնում է RIA Novosti-ն։
Մահվան դեպքերը հաստատել է երկրի ներքին գործերի նախարար Մարիո Ֆերնանդեսը։
Այժմ կրակի թիրախում է մոտ 200 հազար հեկտար չիլիական անտառ։ Երկրի նախագահ Միշել Բաչելետն արդեն անվանել է այս հրդեհներն ամենասոսկալին երկրի ողջ պատմության մեջ։
Կրակի դեմ պայքարում են մոտ 4000 հրշեջներ և զինծառայողներ։ Չիլիում հրշեջ ստորաբաժանումները համարվում են կամավորական, պետությունը նրանց չի վճարում։ Հրշեջների կորպուսը գոյատևում է ազգային և արտասահմանյան նվիրատվությունների հաշվին։