Կառավարությունը հունվարի 26-ի նիստի ժամանակ հավանություն է տվել Սինգապուրի հետ «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին:
Հավանություն է տրվել Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջարկը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանի եւ Սինգապուրի հարաբերությունները օդային հաղորդակցության ոլորտում կարգավորված չեն միջկառավարական համաձայնագրով: Համաձայնագրի կնքման արդյունքում այս ոլորտում երկու երկիների հարաբերությունները ամբողջությամբ կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Այն նաեւ կնպաստի Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ տուրիզմի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: