Սամվել Կարապետյանը հայտնվել է Forbes-ի վարկածով ռուսական անշարժ գույքի «թագավորների» ցուցակում:
Սամվել Կարապետյանը հայտնվել է Forbes-ի վարկածով ռուսական անշարժ գույքի «թագավորների» ցուցակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք մյուսներից ավելի մեծ հաջողությամբ են այն վարձակալության տալիս: Վարկանիշում Կարապետյանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Հիմնական օբյեկտներն են Դմիտրովյան խճուղում գտնվող «Ռիո» առեւտրազվարճանքային կենտրոնը եւ Novotel Moscow City-ն:
Ընդհանուր եկամուտը կազմում է 670 մլն դոլար:
Նախորդ վարկանիշի համեմատ, առաջին տասնյակում փոփոխություններն աննշան են. ցուցակից դուրս է մղվել Crocus Group-ի սեփականատեր Արաս Աղալարովը, իսկ նրա փոխարեն հայտնվել է Ալեքսանդր Սվետակովը՝ «Աբսոլյուտ» ընկերությամբ: Որոշ «թագավորների» տեղերն են փոխվել, սակայն առաջատարների քառյակը նույնն է մնացել: