Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտին մոտեցող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի վերջին հանգստյան օրվանից հետո հունվարի 27-ին կանցկացվեն 11-րդ տուրի պարտիաները:
Tata Steel Chess. Լեւոն Արոնյան vs Ռադոսլավ Վոյտաշեկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: Հայկական շախմատի առաջատարն ունի 6 միավոր եւ բաժանում է 2-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Ուեսլի Սոն հավաքել է 7 միավոր: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:
Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:
Tata Steel Chess-2017, 11-րդ տուր
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Յի Վեյ (Չինաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Սո՝ 7, Արոնյան, Կարլսեն, Կարյակին, Էլյանով, Վեյ՝ 6-ական, Ադհիբան՝ 5.5, Հարիկրիշնա, Գիրի՝ 5-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4-ական, Ռապորտ՝ 3.5, Վան Վելի՝ 2: