Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Հալ Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 2:1 հաշվով:
Մանչեսթեր Յունայթեդն առանց Մխիթարյանի պարտվեց, բայց դուրս եկավ եզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը, չնայած պարտությանը, առաջին խաղում հաղթական արդյունքի շնորհիվ կարողացավ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն դուրս չեկավ խաղադաշտ:
Նշենք, որ «կարմիր սատանաները» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում կհանդիպի «Սաութհեմփթոնին»:
«Հալ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Գոլերը՝ Հադլսթոուն (35, 11 մետրանոց), Նյասե (85) - Պոգբա (66)