CNN ամերիկյան հեռուստաընկերությունը պնդում Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակված Է հեռուստաընկերության կայքում:
CNN-ը նշել է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի ամսաթիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակված Է հեռուստաընկերության կայքում:
CNN-ը նշում Է, որ այդ տեղեկատվությունը հաստատել Է վարչակազմում իր աղբյուրը: Սպիտակ տունն առայժմ չի պատասխանել այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցմանը:
Իր հերթին Թրամփը հունվարի 26-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել Է, որ շուտով կկարողանա խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ:
«Նա ինձ զանգահարեց, երբ ես հաղթանակ տարա: Մենք դեռեւս չենք զրուցել: Բայց, ինչպես ես հասկանում եմ, շուտով կզրուցենք»,- նշել Է Թրամփը: