ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է, որպեսզի հայկական բանակի կոշիկը լինի միջազգային ճանաչված բրենդ:
Հայկական բանակի կոշիկը պետք է լինի միջազգային բրենդ. Վիգեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Սա մեզ համար շատ կարևոր հարց է, և մենք այս ուղղությամբ որոշակի արդյունքներ ունենք: Որոշ փոփոխություններ արդեն իրականացրել ենք, և հիմա կոշիկներն ավելի հարմարավետ են, քանի որ ճտքերը արհեստական կաշվի փոխարեն կարվում են բնական կաշվից, սակայն սա մեզ չի բավարարում: Մենք կոշկագործության շատ լուրջ ավանդույթներ ունենք, և իմ ցանկությունն է, որ մեր զինված ուժերում կոշիկը լինի միջազգային ճանաչման բրենդ և ստեղծվի նոր մոդել, որը կլինի հարմարավետ մեր զինծառայողների համար»,- ասաց Սարգսյանը:
Նախարարը հավելեց, որ հարկավոր է հասնել նրան, որ զինված ուժերի համար կարված կոշիկները հագնեն ոչ միայն զինվորները, այլ նաև քաղաքացիական անձինք: