ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 3-ը պաշտոնական այցով կմեկնի Տոկիո (Ճապոնիա):
Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով կմեկնի Տոկիո. Նրա հետ են 5 պատգամավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, երկրի վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարների հետ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուզաննա Մուրադյանը: