Սիրիայի կառավարական զորքերը բարձրացրել են Սիրիայի պետական դրոշը քաղցրահամ ջրի Այն-էլ-Ֆիջի աղբյուրի վրա՝ ահաբեկիչներից այն ազատագրելուց հետո։
Սիրիական բանակը վերադարձրել է հսկողությունը Դամասկոսի ջրի աղբյուրի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրի աղբյուրի նկատմամբ վերահսկողություն վերադարձնել սիրիական բանակին հաջողվել է գրոհայինների հետ ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց՝ նրանք պետք է լքեն բնական ջրհորի շրջանը։
Անցած շաբաթվա վերջին Բարադա հովիտը, որտեղ գտնվում է աղբյուրը, լքել են 2000 խաղաղ բնակիչներ և 600 գրոհայիններ, նրանք բոլորն ուղևորվել են Իդլիբ։
«Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները դեկտեմբերին պայթեցրել էին Բարադա հովտի ջրատարը և զավթել այնտեղ գտնվող քաղցրահամ ջրի աղբյուրը, որը հանդիսանում է Դամասկոսը սնող միակ բնական աղբյուրը։ Այդ ողջ ընթացքում մայրաքաղաքի մոտ 6 մլն բնակիչները մնացել էին առանց ջրամատակարարման։