Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում անվտանգ է։
Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում անվտանգ է. Բալասանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը, գրում NEWS.am–ը։
Անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինչ վիճակում է Թալիշը, Բալասանյանն ասաց, որ Թալիշ գյուղը վերականգնվում է։ «Այո, միանշանակ կարող եմ ասել, որ Ղարաբաղի ցանկացած մասում ապահով է»։ Բալասանյանը պատրաստակամություն է հայտնել հաստատվել Թալիշում։ «Ժամանակիս մեծ մասը ես այնտեղ եմ անցկացնում։ Հիմա մենք լուծում ենք դպրոցի եւ մանկապարտեզի հետ կապված հարցերը»։