«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել 24-ամյա ֆրանսուհին՝ «Միսս Ֆրանսիա» Իրիս Միտենարը։
«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել 24-ամյա ֆրանսուհին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Միսս Տիեզերք» տիտղոսի համար 65-րդ մրցույթն անցկացվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, որը հյուրընկալել է միջոցառումն արդեն երրորդ անգամ։
Ամենագեղեցիկի կոչման համար պայքարել են 86 մասնակիցներ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Միսս Հայիթի» Ռաքել Պելիստիեն, երրորդ տեղը՝ «Միսս Կոլումբիա» Անդրեա Տովարը։