Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը շնորհավորական նամակ է գրել Ավստրալիայի ամենամեծ նահանգ համարվող Նոր Հարավային Ուելսի վարչապետ դարձած Գլեդիս Բերեջիկլյանին։
Պարտավոր ենք լինել Զաբել Եսայանի պես ուժեղ. Սելինա Դողանը՝ Ավստրալիայում վարչապետ դարձած Գլեդիս Բերեջիկլյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Սելինա Դողանն իր նամակի սկզբում նշել է, թե 100 տարի առաջ տեղի ունեցած մեծ արհավիրքից հետո հայերը ցրվեցին աշխարհի ծայրերում գտնվող երկրներ, որտեղ ապրում են լրիվ տարբեր քաղաքաան ու կենցաղային տարբեր մշակույթներով։
Նա շեշտել է, թե չնայած աշխարհի տարբեր երկրներում հայերը փոքրամասնություն են, սակայն հայ կանայք փորձում են հաղթահարել բոլոր դժվարությունները։ «Այդ բոլոր դժվարությունների դեմ մենք՝ որպես հայ կին, ստիպված ենք պաշտպանել սեռական հավասարությունը, խաղաղությունն ու քաղաքականությամբ զբաղվել։ Մենք պարտավոր ենք լինել Զաբել Եսայանի պես ուժեղ։ Որպես Թուրքիայում քաղաքականությամբ զբաղվող հայ կին, ձեզ շնորհավորում եմ ու համերաշխություն հայտնում։ Երջանիկ կլինեմ, որ ձեզ Թուրքիայում հյուրընկալեմ»,-գրել է Սելինա Դողանը։