ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ առճակատման չի ձգտում եւ նոր «սառը պատերազմ» չի ուզում։
ՆԱՏՕ–ն նոր «սառը պատերազմ» չի ուզում. Սթոլթենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա ասել է BBC–ին տված հարցազրույցում։
«Մենք Ռուսաստանի հետ առճակատման չենք ձգտում, մենք չենք ուզում նոր սառը պատերազմ։ Այդ պատճառով մենք ուժն ու հաստատուն մոտեցումը համատեղում ենք երկխոսության աղբյուրների հետ»,– ասել է նա։
Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ–ն տեսնում է ավելի համառ Ռուսաստան եւ ռազմական հզորացում, սակայն անմիջական սպառնալիք չի տեսնում։
«ՆԱՏՕ–ն արձագանքել է, ահա թե ինչու ենք մենք առաջին անգամ զինվորականներ տեղակայել դաշինքի արեւելյան հատվածում»,– ասել է նա։