Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ուիգանի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը 3 հարված է կատարել դարպասին, դրանցից մեկը դարձել է գոլային: Հայ ֆուտբոլիստի 91 փոխանցումներից թիմակիցներին հասել է 93.4 տոկոսը: 28-ամյա խաղացողը 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ խլել գնդակը, 2 անգամ կասեցրել մրցակցի գրոհը:
Մխիթարյանը ստացել է 8.54 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը՝ 8.85, փոխանցում է NEWS.am Sport-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 4:0 հաշվով, իսկ ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը խփել է մանչեսթերյան թիմի երրորդ գոլը: