Բրազիլիայում դեղին տենդով վարակվածների թիվը հասել է 120–ի, որոնցից 47-ը մահացել են, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։
Բրազիլիայում դեղին տենդի զոհերի թիվը հասել է 47-ի
Ընդ որում, հիվանդների թիվը, որոնց մոտ բժիշկները այդ վտանգավոր հիվանդության ախտանիշեր են հայտնաբերել հասնում է 639-ի։ Նրանց հստակ ախտորոշումը հնարավոր կլինի անալիզներից հետո՝ 20-30 օրվա ընթացքում։
Դեղին տենդի այս բռնկումը վերջին 37 տարվա մեջ ամենամասշտաբայինն է։ Մինչեւ այս պահը առավել ծանր վիճակ էր գրանցվել միայն 2000 թվականին։
Դեղին տենդի տարածման մասին տեղեկությունները հանգեցրել են երկրում պատվաստումների պահանջարկի աճի։ Բուժկետերում ամեն օր վաղ առավոտից հերթեր են գոյանում։ Անգամ այն շրջաններում, որտեղ դեղին տենդի դեպքեր չեն գրանցվել, պատվաստումների պահանջարկը դեղատներում եւ կլինիկաներում դրանց դեֆիցիտի է բերել։
Դեղին տենդը Աֆրիկայի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի շրջաններում տարածված հիվանդություն է, որը փոխանցում են մոծակները։ Նրա ախտանշաններ են բարձր ջերմաստիճանը, դեղնուկը, սրտպառնոցը։ Որոշ դեպքերում դեղին տենդն ուղեկցվում է երիկամային եւ լյարդի սուր անբավարարությամբ, որը կարող է հանգեցնել մահվան։