ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, հանգստանում են Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ միլիարդատեր, Virgin Group-ի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնի կալվածքում։
Օբամաներն իրենց հանգիստն են վայելում բրիտանացի միլիարդատիրոջ կարիբյան կղզում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հրապարակելով լուսանկարներ Սպիտակ տան նախկին ղեկավարի կարիբյան հանգստից։
Օբամաները բրիտանացի միլիարդատիրոջը պատկանող Նեկեր կղզի են ժամանել մեկ շաբաթ առաջ։ Լուսանկարներում Օբաման պատկերված է մարզաշապիկով և մուգ ակնոցներում։ Ինչպես նշում է պարբերականը՝ Օբաման կարծես թե չի ձգտում վերադառնալ ԱՄՆ-ը, որտեղ բողոքի ցույցեր են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման մասին Թրամփի հրամանի պատճառով։
Հունվարի 31-ին հայտնի էր դարձել, որ Օբաման աջակցություն է հայտնել ցույցերին՝ ասելով, որ բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիներն իրականացնում են հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։