ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված անհանգստության մասին, կոչ է արել անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը՝ ասվում է ԱԽ-ի կողմից ընդունված հայտարարությունում։
ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Դոնբասում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«ԱԽ անդամները լուրջ անհանգստություն են արտահայտել՝ կապված Ուկրաինայի արևելքում իրավիճակի վտանգավոր վատթարացման և տեղի բնակիչների վրա լուրջ ազդեցության հետ»,-ասվում է ընդունված հայտարարությունում։
«ԱԽ անդամները կոչ են անհապաղ վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին»,-նշվում է տեքստում։
Հայտաարության այդ նախագիծը երեքշաբթի ԱԽ էր մտցրել Ուկրաինայի պատվիրակությունը։
Համաձայնեցված փաստաթղթում դատապարտվում է Դոնեցկի մարզում՝ շփման գծի երկայնքով զինատեսակների կիրառումը, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով և որոնք դարձել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների պատճառ։ Խորհրդի անդամները նաև լիարժեք աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել 2202 բանաձևին և Մինսկի պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտության մասին։