Ուրֆայի ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Իբրահիմ Այհանին և Դիլեք Օջալանին կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Թուրքիայում ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է կայացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մեջլիսի պատգամավորները մեղադրվում են սոցիալական մեդիայի միջոցով «հանցախմբի քարոզչություն իրականացնելու» մեջ:
Դիլեք Օջալանը Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զարմուհին է:
Թուրքիայի մեջլիսում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: