2017 թվականին կայանալիք Grand Chess Tour-ի մրցաշարերում Վլադիմիր Կրամնիկի փոխարեն հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:
Լեւոն Արոնյանը փոխարինել է Վլադիմիր Կրամնիկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: chess.com-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցի գրոսմայստերը հրաժարվել է մասնակցությունից:
Grand Chess Tour-ի կմասնակցեն նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Յան Նեպոմնյաշչին:
Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն 200 հազար դոլար է: