ՆԱՏՕ-ն հետաձգել է ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման պլանը, որի ժամանակ պետք է քննարկվեր Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի օգտագործման հարցը։ Հանդիպման հետաձգումը պայմանավորված է այդ քայլի հանդեպ Մոսկվայի հնարավոր արձագանքով։
ՆԱՏՕ-ն հետաձգել է ՀՀՊ հարցով հանդիպումը Կիևի հետ՝ Մոսկվայի հնարավոր արձագանքի պատճառով. WSJ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշում է թերթը, ներկայում դաշինքը գտնվում է «անհարմար վիճակում»։ Մի կողմից ՆԱՏՕ-ն ուժեղացնում է զորակազմը Ռուսաստանի հետ սահմաններին, մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը խոստացել է լավ հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։
Ուկրաինական կողմի հետ բանակցութունների չեղարկումը, աղբյուրների խոսքով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում խարխլել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Գոյություն ունի քաղաքական զգուշավորություն (ՀՀՊ հարցով բանակցություններում) Ուկրաինայի ներգրավման գործում, քանի որ դա կարող է առաջացնել ռուսների կողմից սուր արձագանք»,-հայտարարել է դաշինքի անանուն դիվանագետը։
ՀՀՊ համակարգը, որը ՆԱՏՕ-ն ցանկանում է տեղակայել Ռումինիայում, կոչված է պաշտպանելու Իրանի կողմից արձակվող հնարավոր հրթիռներից։ Հրթիռի բեկորները կարող են հայտնվել Ուկրաինայի տարածքում. հենց այդ հարցն է դաշինքը ծրագրում քննարկել Կիևի հետ։