Ռեքս Թիլերսոնը երդում է տվել որպես ԱՄՆ պետքարտուղար:
Թիլերսոնը երդում է տվել որպես ԱՄՆ պետքարտուղար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտոնական արարողությունը կայացել է Սպիտակ տանը, նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը պետքարտուղարության աշխատանքում կներդնի իր եզակի ունակությունները:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն «արտաքին քաղաքականությունում պետք է ամրապնդի կայունությունն ու անվտանգությունը»: Նա, միաժամանակ, խոստովանել է, որ հաճախ այդ ընթացքում «հայտնվում ենք բռնության եւ պատերազմի ծուղակում»:
Իսկ Թիլերսոնն իր ելույթում խոստացել է «ներկայացնել ամբողջ ամերիկյան ժողովրդին»:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունը Սենատը հաստատել էր չորեքշաբթի: