Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Brexit-ի մեկնարկին:
Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Brexit-ի մեկնարկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կառավարության օրինագծին աջացել է Համայնքների պալատի 498 անդամ, դեմ են հանդես եկել 114-ը։ Ինչպես նշում է BBC-ն՝ Brexit-ի հակառակորդների շարքում են եղել Շոտլանդական ազգային կուսակցությունը և լիբերալ դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավորներ և մեկ պահպանողական։ Դեբատները խորհրդարանում շարունակվել են երկու օր։ Այժմ փաստաթուղթը կքննարկվի կոմիտեների մակարդակով։ Եզրափակիչ՝ երրորդ ընթերցումը ծրագրված է փետրվարի 8-ին։