Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Մանչեսթեր Յունայթեդը համաձայնության է եկել Գրիզմանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարմիր սատանաները» նրան պատրաստ են վճարել տարեկան 18 մլն եվրո,- տեղեկացնում է «Yahoo Sports»-ը:
Աղբյուրի համաձայն` մանչեսթերցիներին մնացել է միայն պայմանավորվել իսպանական ակումբի հետ: Չի բացառվում, որ 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար կվճարվի 100 մլն եվրո: «Աթլետիկոյի» հետ Գրիզմանի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում նա խփել է 8 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: