Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով փետրվարի 2-ին այցելել է Թուրքիա, հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ:
Մերկելը Թուրքիայում հանդիպել է քրդամետ կուսակցության պատգամավորներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը և տևել է շուրջ մեկ ժամ:
Հայտնի է, որ քրդամետ կուսակցության պատգամավորների և մասնավորապես օրեր առաջ բանտից ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ հանդիպումն անձամբ պահանջել էր Մերկելը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերին ընդունել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանդիպումների ընթացքում Մերկելը բարձրաձայնել է երկրում հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը: