Հայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Տիգրան Ղարամյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը:
Հայ գրոսմայստերները կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պորտուգալիայի շախմատի ֆեդերացիան այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը: Այդ կապակցությամբ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում կանցկացվի «Պորտուգալիա օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Փետրվարի 4-ին մեկնարկող «Պորտուգալիա օփեն»-ին կմասնակցեն 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: 9 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի փետրվարի 10-ին:
«Պորտուգալիա օփեն»-ին մասնակցելու համար Լիսաբոն են ուղևորվել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, մրցաշարին կմասնակցի նաև Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը: