ՆԱՏՕ-ի անդամակցության հանրաքվեի անցկացումը հանդիսանում է զուտ ինքնիշխան որոշում, ոչ ոք իրավունք չունի դրա վրա վետո դնելու, ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Ոչ ոք չի կարող Ուկրաինային արգելել ՆԱՏՕ-ի անդամակցության հանրաքվե անցկացնելու. Սթոլթենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Berliner Morgenрost պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի կազմ մտնելու հարցով երկրում հանրաքվե անցկացնել, հայտնում է RIA Novosti-ն:
«Ոչ մի երկիր իրավունք չունի վետո դնելու այդ գործընթացի վրա, քանի որ դա հանդիսանում է Եվրոպայում յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունք որոշելու իր ճակատագիրը»,- հայտարարել է Սթոլթենբերգը Պրիշտինում Կոսովայի հանրապետության վարչապետի հետ հանդիպումից հետո: