Փետրվարի 3-ին եւ լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:
Ադրբեջանը շփման գծում 50 անգամ խախտել է հրադադարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից եւ տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց: Շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60 եւ 82 մմ-ոց ականանետերից արձակել է ընդհանուր առմամբ 98 արկ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: