Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը կոշտ պատասխան է տվել Թուրքիայի ԱԳՆ-ին:
Հունաստանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Թուրքիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն:
Թուրքական 6 ռազմական ինքնաթիռներ փետրվարի 1-ին 138 անգամ խախտել են թուրք-հունական օդային սահմանը և տաս անգամ պտույտ կատարել հունական Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրա:
Այս գործողությունները Թուրքական կողմը կատարել է այն բանից հետո, երբ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ուղաթիռից ծաղկեպսակ է գցել Իմիա կղզու մոտակայքում, որտեղ 21 տարի առաջ զոհվել էին 3 հույն օդաչուներ:
Թուրքական կողմի այս արարքին ի պատասխան` Հունական կողմը զորավարժություններ է իրականացրել Էգեյան ծովում թուրք-հունական ջրային սահմանին մոտ գտնվող Կոս կղզում:
Կոս կղզում հունական կողմի իրականացրած զորավարժության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում այդ զորավարժությունը համարել է 1947-ին Փարիզում կնքված խաղախության համաձայնագրի խախտում և Հունաստանին կոչ արել ակլևս չխախտել միջազգային իրավունքները:
Հունաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը:
«Թուրքիան մշտապես խախտում է միջազգային իրավունքը և նա իրավունք չունի մյուս երկրներին ուղղորդել պահելու այդ իրավունքները»,- անդրադառնալով թուրքական կողմի հայտարարությանը՝ ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակ Ստրատոս Էֆտիմիուն:
Թուրք-հունական հարաբերությունները վերջին շրջանում հատկապես լարվել են 2017-ի հունվարի 26-ին Հունաստանի Գերագույն դատարանի կողմից Հունաստան փախած թուրք զինվորականներին Թուրքիային վերադարձնելու պահանջը մերժելուց հետո:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը: