Ուկրաինական անվտանգության ուժերը Դոնբասում շփման գիծ են բերել 12 տանկ և հաուբից, ինչի մասին լրագրողներին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության օպերատիվ ղեկավարման պատասխանատուի տեղակալ Էդուարդ Բասուրինը:
Դոնեցկում հայտարարել են, որ ուկրաինական ռազմուժերը տանկեր և հաուբիցներ է հասցրել Դոնբաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր հետախուզությունը շարունակում է ֆիքսել ռազմուժերի դիրքերի ուժեղացումը շփման գծում: Այդպես, Նիկոլաևկայի շրջանում բացահայտվել են երեք 152-մմ տրամագծով «Msta-B» հաուբիցների կրակակետերը»,- ասել է Բասուրինը: Նրա խոսքերով Մարյինկայի Բելայա Կամենկա շրջանում նկատվել է ուկրաինական ռազմուժերին պատկանող 9 տանկ, հայտնում է ria.ru-ն: