Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Լեյլա Զանան երկրից չբացակայելու պայմանով ազատ է արձակվել:
Թուրքիայի մեջլիսի ձերբակալված պատգամավորը ազատ է արձակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Լեյլա Զանան ձերբակալվել էր Դիարբեքիրի դատախազության պահանջով:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս չեն հաղորդել, թե որն է եղել ձերբակալության պատճառը:
Լեյլա Զանան 2011-ին Թուրքիայի մեջլիսում երդմնակալության արարողության ժամանակ «թուրք ժողովուրդ» եզրույթի փոխարեն օգտագործել էր «Թուրքիայի ժողովուրդ» եզրույթը` ընդգծելով, որ երկրում բնակվում են նաև այլ ժողովուրդներ:
Այդ պատճառով Մեջլիսի նախագահի կողմից նրա երդումը համարվել էր անվավեր:
1991-ին Մեջլիսում տեղի ունեցած երդմնակալության ժամանակ Լեյլա Զանան իր երդման տեքստը ընթերցել էր քրդերենով, ընգծելով իր ազգային պատկանելությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներՍելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: