Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Աֆրիկայում Իսրայելի գլխավոր հանձնարարությունը կայանում է նրանում, որպեսզի մայրցամաքի երկրների կողմից ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում հասնի հրեական պետության օգտին քվեարկության։
Նեթանյահուն հույս ունի Աֆրիկայի միջոցով ՄԱԿ-ում «կոտրել» հակաիսրայելական մեծամասնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այդ նպատակին հասնելը, որի մասին վարչապետը հայտնել է երեկ՝ տարածաշրջանում իսրայելցի դեսպանների հետ հանդիպմանը, թույլ կտա ոչնչացնել նման ֆորումներով «հակաիսրայելական ավտոմատ մեծամասնությունը»։
Նեթանյահուն դա անվանել է առաջնահերթ նպատակ։ «Կան 54 երկրներ։ Եթե մենք փոխենք նրանց մեծամասնության քվերակության մոդելը, ապա մեկ ակնթարթում այդ երկրները կանցնեն մյուս կողմ, և կփոխվի ՄԱԿ-ում մեր դեմ ձայների հաշվեկշիռը»,-հավելել է նա։
Նշվում է, որ ներկայում Աֆրիկան Իսրայելի հետ առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման ֆոնում է գտնվում։