ԱՄՆ Սենատը սենատոր Ջեֆ Սեշնսին հաստատել է գլխավոր դատախազի՝ ԱՄՆ Արդարադատության նախարարի պաշտոնում։
ԱՄՆ Սենատը Ջեֆ Սեշնսին հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեշնսի թեկնածության օգտին են քվեարկել 52 սենատորներ, դեմ՝ 47-ը, 1-ը ձեռնպահ է մնացել։
Դեմոկրատները (փոքրամասնություն սենատում) բազմիցս փորձել էին ձգձգել Սեշնսի հաստատումը։
Նախարարությա կառուցվածքի մեջ է մտնում, մասնավորապես, դատախազությունը և մի շարք հատուկծառայություններ, որոնցից ամենախոշորը Հետաքննությունների դաշնային բյուրոն է։
Սեշնսը ծնվել է 1946 թվականին, Ալաբամայից սենատոր է ընտրվել սկսած 1996 թվականից։