Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը ցանկանում է Ադրբեջան մեկնել, որպեսզի նձմբ հետևի դատական գործընթացին:
Լապշինի մայրը ցանկանում է Ադրբեջան մեկնել. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է haqqin.az ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները:
«Մայրս ցանկանում է որքան հնարվոր է շուտ Բաքու մեկնել, որպեսզի տեղում հետևի դատական գործընթցին»,-ասել է Լապշինի քույրը:
Հիշեցնենք, որ Լապշինը Բելառուսից հատուկ չվերթով տեղափոխվել է Բաքու: Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ նա գտնվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում:
Բլոգերը ձերբակալվել է 2016թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում»2011թ. և 2012թ. Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: