ԱՄՆ փոխնախագահ Մարկ Փենսը հեռախոսարույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, որի ընթացքում հայտնել է թուրք-ամերիկյան հարաբերություններում «նոր օրվա» մեկնարկի մասին։
Փենսն ու Յըլդըրըմը պայմանավորվել են թյուրըմբռնումից խուսափելու անհրաժեշտության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է թուրք վարչապետի գրասենյակի հայտարարությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, անվտանգության, ռազմական ոլորտում համագործակցության և դաշնակցային հիմքի վրա ահաբեկչության դեմ պայքարի թեմաները։ Նրանք պայմանավորվել են այդ համագործակցության ընդլայնման և թյուրըմբռնումից խուսափելու անհրաժեշտության հարցում։
Ամերիկացի փոխնախագահը նաև ցավակցություն է հայտնել Թուրքիայի վարչապետին՝ կապված սիրիական Էլ-Բաբ քաղաքում թուրք զինվորականների մահվան հետ, և հայտարարել, որ «ԱՄՆ-ը Թուրքիայի կողքին կլինի ահաբեկչության դեմ պայքարում»։