Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան վարչակազմը հավատարիմ է «մեկ Չինաստան» քաղաքականությանը:
Թրամփն ու Ցզինպինը համագործակցության հարցեր են քննարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սինհուայի փոխանցմամբ՝ այս մասին Ցզինպինը հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույցում:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները «երկարատեւ եւ սրտաբաց» զրույց են ունեցել: Նրանք միմյանց փոխայցելության հրավեր են ուղղել:
Թրամփի երդմնակալությունից հետո Ցզինպինի հետ առաջին հեռախոսազրույցում կողմերը նաեւ պայմանավորվել են սերտ կապեր պահպանել եւ կարծիքներ փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: