Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu):
Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող է սպանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ»:
Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ սպանվածը Ադրբեջանի Խաչմազ շրջանի Նիյազոբա գյուղից էր, ծնված 1988-ին:
Այսպիսով 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 6 սպանված զնծառայողի մասին: Եվս մեկ զինծառայող գերի է ընկել, և ներկայում Արցախում է, իսկ մեկ մահացածի զինծառայող լինելու մասին տեղեկությունները բավարար չեն՝ առայժմ նրան ռազմական կորուստների թվում դասելու համար: