Փետրվարի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել է փետրվարի 25-ը՝ շաբաթ օրը:
Աշխատանքային օրվա փոփոխություն է կատարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հունվարի 19-ի ՆՀ-7-Ն հրամանագրով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշել է 2017 թվականի փետրվարի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի փետրվարի 25-ը՝ շաբաթ օրը»,- ասված է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: