Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երրորդ անգամ վերընտրվել է հանրապետության ղեկավարի պաշտոնում:
Թուրքմենստանում հրապարակել են նախագահական ընտրությունների արդյունքները. նախագահը երրորդ անգամ է վերընտրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Բերդիմուհամեդովը հավաքել է ձայների 97.69 տոկոսը: Բացի գործող նախագահից ընտրություններին մասնակցել է ևս 8 թեկնածու:
Հիշեցնենք, որ Թուրքմենստանում նախագահական ընտրություններն անցկացվել են փետրվարի 11-ին: