Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուծարել է տրանսպորտի նախարարությունը։
Ադրբեջանի նախագահը լուծարել է տրանսպորտի նախարարությունն ու աշխատանքից հեռացրել նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը՝ տրանսպորտի նախարարությունը միացվել է Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը։ Նոր նախարարությունը գլխավորում է Ռամին Գուլուզադեն։
Հիշեցնենք, որ տրանսպորտի նախկին նախարար 65-ամյա Զիա Մամեդովը նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2002-ից ի վեր։