Artsakhpress

Միջազգային

Լրատվամիջոցները հրապարակել են վրաց պատրիարքի դեմ մահափորձ ծրագրած քահանայի նամակը

«Ռուսթավի 2» հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Գեորգի Մամալաձեի նամակը, որը, ըստ հեռուստաալիքի, գրվել է երկու ամիս առաջ։

Լրատվամիջոցները հրապարակել են վրաց պատրիարքի դեմ մահափորձ ծրագրած քահանայի նամակը

Լրատվամիջոցները հրապարակել են վրաց պատրիարքի դեմ մահափորձ ծրագրած քահանայի նամակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատրիարք Իլյա 2-րդին հասցեագրված նամակում խոսվում է իշխանության ներկայացուցիչների եւ պատրիարքարանի անդամների միջեւ կոպիտ խախտումների ու կոռուպցիոն համաձայնությունների մասին։

Ըստ հեռուստաընկերության՝ նամակը փոխանցել է նույն գաղտնի աղբյուրը, որը հայտնել է նաեւ  պատրիարքի դեմ սպանության փորձի մեղադրանքով ձերբակալված Մամալաձեի ձերբակալության մասին, ինչը հաստատվել է Վրաստանի դատախազության կողմից։ Նամակը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել։

«Պատրիարքարանի գույքի կառավարման ծառայությունը ստեղծվել է 2015-ի սեպտեմբերի 14-ին, իսկ ես նշանակվել եմ այդ ծառայության ղեկավար։ 2015-ի դեկտեմբերին Սինոդի նիստի ժամանակ ես ցանկանում էի ներկայացնել ծառայության աշխատանքի եռամսյա հաշվետվությունը, սակայն կոնկրետ խմբերի կողմից այդ հաշվարկի հրապարակումն արգելափակվեց։ Այդ ամենից հետո այդ խմբերի ջանքերով ինձ ազատեցին տվյալ պաշտոնից, սակայն ես շարունակեցի աշխատել գույքի կառավարման տնօրենի տեղակալ, եւ ինձ նորից հասանելի էին նյութերը»,- ասվում է նամակում։

Քահանան հայտնել է, որ ծառայությունը քաղաքական ռեեստրից տեղեկության հարցում է արել եւ պարզել, որ կազմակերպությունների ցուցակում, որոնք, նրա հավաստմամբ, ամբողջությամբ ֆինանսավորվում են պատրիարքարանի կողմից, կան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, որոնք տարիներ շարունակ տարբեր գործունեություն են վարում, մասնավորապես՝ նավթամթերքի արդյունահանում, իրացում եւ վերամշակում, ինչպես նաեւ տեխնիկական սպիրտի ապօրինի արտադրություն։ Ցուցակում նաեւ նշված են շինարարական ու իրավաբանական ընկերություններ, որոնք, իբր, օրենքի կոպիտ խախտմամբ արդյունաբերական գործունեություն են վարում։ Ըստ նամակի՝ «հարցը բարդացնում է այն, որ անհնարին է պարզել, թե որտեղ են գրանցված այդ ընկերությունները, քանի որ, ըստ օրենքի, պատրիարքի վստահված անձն իրավունք ունի գրանցել ցանկացած ընկերություն»։

«Մինչ օրս այդ անհասկանալի ընկերությունները մեծ մասամբ ֆինանսական պարտքեր ունեն պետությանը եւ դրանց հաշվապահական հաշվետվությունը պետք է ուսումնասիրվի։ Վերջին հաշվով՝ դա սպառնում է եկեղեցու գույքին։ Պետք է նշել, որ այսօր հազարավոր հեկտար հողեր են օտարվել անհասկանալի համաձայնությունների հիման վրա, որոնցից պատրիարքարանը ոչ մի օգուտ չի ստանում»,- նշվում է փաստաթղթում։

Իսկ պատրիարքարանի հիվանդանոցը 5 միլիոն լարի (1.9 մլն դոլար) պարտք է կուտակել, որը, իբր, կուտակվել է աշխատակազմի մեքենայությունների արդյունքում։

«Ձերդ Սրբազանություն, դժբախտաբար պետք է հայտնեմ, որ հետաքննության արդյունքում տվյալ հարցի շուրջ հայտնաբերվել են որոշ բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատրիարքարանի ներկայացուցիչների անբարյացակամ շահեր»,- գրել է քահանան՝ խնդրելով Իլյա 2-րդին պատրիարքարանում ֆինանսական աուդիտ անցկացնել եւ լուծարել գույքի հարցերով պատրիարքի բոլոր լիազորագրերը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search