Ստեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն ապաքինվում է, նրա վիճակն արդեն լավ է:
Ստեփանակերտից ուղղաթիռով Երեւան տեղափոխված պայմանագրային զինծառայողն արդեն ապաքինվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվել էր հակառակորդի կողմից, նրան հունվարի 24-ին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պայմանագրային զինծառայողն ունի ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը: