Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համփարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահը Մենենդեսի հետ քննարկել է երկակի հարկումից խուսափելու պայմանագրի առավելությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են հանձնախմբից, հանդիպմանը կողմեր քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթությունները, այդ թվում և ԱՄՆ և Հայաստանի միջև երկակի հարկումից խուսափելու պայմանագրի ստորագրման հեռանկարները:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նշում է, որ իրենց տնտեսական զարգացման առանահերթություններից են երկակի հարկումից խուսափելու պայմանագրի ստորագրումը, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի կողմից Հայաստանին օգնության հատկացումը, ինչպես նաև Երևան-Լոս-Անջելես ուղիղ ավիաչվերթի բացման հեռանկարը: Այս հարցերը քննարկվել են սենատոր Մենենդեսի հետ հանդիպման ժամանակ: