Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին սպառազինության այնպիսի տեսակներ է վաճառում, որոնք անհար է գնել որեւէ ուրիշ երկրից:
Բեքարյան. Բաքուն ռուսական զենքի մատակարարումներն ընկալում է որպես Մոսկվայի կողմից ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ կիրառելու «օքեյ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փետրվարի 15-ին հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Ստեփանակարետի շրջափակման ճեղքում. 25 տարի անց» համաժողովում, հայտնում է news.am-ը:
Նրա խոսքով՝ այստեղ գոյություն ունի նաեւ երկրորդ տարրը. «Երբ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է բերում, Բաքվի մոտ այնպիսի ներքին զգացողություն է առաջանում, թե ինքը Հայաստանի ռազմավարական դաշնակցից «օքեյ» է ստացել այդ զենքը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառելու համար»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը: