Artsakhpress

Տնտեսական

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման համար մշակվել և ռուսական կողմին են ներկայացվել ձևավորման մեխանիզմները

Հայ-ռուսական հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է այն տրամաբանությամբ, որ հնարավորինս նպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ ծրագրերի իրականացմանը, Հայաստանից ապրանքների արտահանմանը դեպի ՌԴ, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման միջոցով դեպի երրորդ երկրներ ապրանքների արտահանման ավելացմանը:

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման համար մշակվել և ռուսական կողմին են ներկայացվել ձևավորման մեխանիզմները

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման համար մշակվել և ռուսական կողմին են ներկայացվել ձևավորման մեխանիզմները

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով` ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում առաջարկություն է եղել հայկական կողմից, և այդ մասին տարբեր մակարդակներով քննարկումներ են եղել, ինչից հետո ընդհանուր համաձայնություն է ձևավորվել:

«Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի հիմնական ուղղվածությունն ինտեգրացիոն ծրագրերի իրականացումն է: Այսինքն` ծրագրեր, որոնք հնարավորություն կտան երկու երկրների միջև ձևավորել արդյունաբերության ճյուղերի կոոպերացիա և ֆինանսավորել բիզնես ծրագրեր: Հնարավորություն կընձեռվի մի կողմից՝ ՌԴ-ում արտադրվող ապրանքների օգտագործմամբ Հայաստանում վերամշակման որոշակի փուլում ստեղծել ապրանք և այն արտահանել, մյուս կողմից՝ ստեղծել և ֆինանսավորել համատեղ ձեռնարկություններ, որոնք կարտադրեն ապրանքներ երրորդ երկրների շուկա արտահանելու համար: Հիմնական նպատակն է երկու տնտեսությունների համատեղ զարգացմանը նպաստելը, ֆինանսավորման միջոցով այնպիսի արտադրություն ձևավորելը, որոնք հնարավորություններ կտան ստեղծել լրացուցիչ արտադրանք և բարձրացնել դրա որակն ու արտադրության ծավալները»,- ասաց փոխնախարարը:

Ազիզյանի ներկայացմամբ` հայկական կողմը մշակել է մոտեցումները, թե ինչ սկզբունքով և ինչ մեխանիզմներով պետք է այդ ֆոնդը ձևավորվի ու աշխատի: Այդ առաջարկություններն արդեն ներկայացվել են ռուսական կողմին: Նրա խոսքով` դրանք այժմ գտնվում են քննարկումների փուլում ռուսական կողմի արդյունաբերական, ֆինանսների, ինչպես նաև տնտեսական զարգացման նախարարությունների հետ:

«Ձևավորման տարբեր մեխանիզմների վերաբերյալ տարբեր մոտեցումներ ենք ներկայացրել: Հիմա քննարկումների փուլում ենք, ենթադրում ենք, որ մոտ մեկ ամսվա ընթացքում կվերջնամշակենք սխեման և արդեն կսկսենք աշխատել հիմնական ուղղություններով: Առաջիկայում ստեղծելու ենք պետական ներդրումային ֆոնդ: Առաջին մեխանիզմը հենց այդ ֆոնդի շրջանակում համագործակցությունն է և ռուսական կողմից մասնակցության ապահովումը»,-ասաց Հովհաննես Ազիզյանը: Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքներն իրականացման առումով շատ արագ կընթանան, քանի որ տեսնում են շահագրգռվածությունը նաև ռուսական կողմից:

Վերջում փոխնախարարը հույս հայտնեց, որ մի քանի ամսում կձևավորվի հիմնադրամը, իսկ մինչև տարվա վերջ կֆինանսավորվեն առաջին ծրագրերը: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search