Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում տեղի ունեցան մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները:
Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ հաղթանակը «Ֆիրդուսի գավաթ»-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը. նրա մրցակիցն էր ադրբեջանցի միջազգային վարպետ Լոգման Գուլիևը: Այս տուրը հաղթական էր նաև Հրայր Սիմոնյանի համար, ով առավելության հասավ Իրանը ներկայացնող Արման Շահզամանի նկատմամբ:
Հովհաննես Գաբուզյանը 4 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում, Հրայր Սիմոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և առաջատարներին հետապնդողների թվում է: