Artsakhpress

Միջազգային

Թրամփը հավաստել Է, որ ցանկանում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին մեղադրել Է այն բանում, որ Ռուսաստանի հետ իր վարչակազմի կապերի վերաբերյալ հրապարակումները խանգարում են բարելավելու երկու երկրների հարաբերությունները:

Թրամփը հավաստել Է, որ ցանկանում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Թրամփը հավաստել Է, որ ցանկանում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պուտինը, հավանաբար, այն կարծիքն Է, որ նա այլեւս չի կարող համաձայնության գալ ինձ հետ, քանի որ քաղաքական առումով դա խիստ անշահեկան կլինի քաղաքական գործչի համար»,- հայտարարել Է Թրամփը մամուլի ասուլիսում: 

Նա ասել Է, թե իր համար ավելի դյուրին կլիներ կոշտ քաղաքականություն ընտրել Ռուսաստանի նկատմամբ, բայց ինքն ընտրել Է այն ուղին, որն, իր կարծիքով, համապատասխանում Է ԱՄՆ-ի շահերին:

Թրամփի համոզմամբ՝ արժե լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որովհետեւ երկու երկրները միջուկային զենք ունեն: 

«Ես ոչ մի բան չեմ արել Ռուսաստանի համար,- ասել Է Թրամփը:- Եթե մենք կարողանանք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա դրական բան կլինի»:

Ավելի վաղ Թրամփը The New York Times թերթից պահանջել Է ներողություն խնդրել իր վարչակազմի դեմ ուղղված եւ հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկատվության արտահոսքերի վրա հիմնված նյութեր հրապարակելու համար: «Գաղտնի տեղեկատվության արտահոսքերը եւ նույնիսկ անօրինական արտահոսքերը Վաշինգտոնում մեծ խնդիր են արդեն մի քանի տարի,-նշել Է Սպիտակ տան ղեկավարը:-Ձախողված The New York Times-ը (եւ մյուսները) պետք Է ներողություն խնդրի: Թրամփը հավելել Է, որ նրանք, ովքեր իրականացրել են գաղտնի տեղեկատվության արտահոսքը, «բռնվելու են»: 

Փետրվարի 14-ին  The New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում նշվել Է, թե այն անձինք, որոնք հետագայում ընդգրկվեցին Դոնալդ Թրամփի ընտրական շտաբում, նախքան 2016 թվականի նոյեմբերիին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, շփվել են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ:  

Ամերիկացի չորս գործող եւ նախկին պաշտոնյաների վարկածի համաձայն՝ «հեռախոսային խոսակցությունների եւ որսված հեռախոսազանգերի տվյալները վկայում են, որ 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի շտաբի անդամները եւ նրա շրջապատի այլ մարդիկ նախքան ընտրությունները մեկ տարվա ընթացքում քանիցս կապի մեջ են մտել Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հանգուցային աշխատակիցների հետ, ասվում Է նյութում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search