Ստեփանակերտի ՈւՀԱ թիմը երեկ՝ փետրարի 16-ին, Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայում լավագույն թիմ է ճանաչվել:
Ստեփանակերտի ՈւՀԱ թիմը Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայում լավագույնն է ճանաչվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում Մոսկվայից հայտնեց թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքով, Մոսկվայի «Планета КВН» մեծ սրահում մեր տղաները հանդես են եկել բազմաթիվ այլ ճանաչված ռուսական թիմերի հետ և մեծ ընդունելության են արժանացել:
«Մեր թիմը փայլուն ելույթ է ունեցել Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգայում և փառատոնի ժյուրիի և հովանավորի կողմից ճանաչվել է լավագույն թիմ», - ասել է Ավետիսյանը և հավելել, որ մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 20-ին: